ՆԱՏՕ-ն հրաժարվել է Ռուսաստանին գործընկեր համարել մինչև «թշնամական քաղաքականության» փոփոխությունը
ՆԱՏՕ-ն չի ձգտում կոնֆլիկտի Ռուսաստանի հետ և նրա համար վտանգ չի ներկայացնում, սակայն Մոսկվան դաշինքի գործընկեր չի համարվի, քանի դեռ «թշնամական քաղաքականությունը» չի փոխվել։ Այս մասին ասված է Վիլնյուսի գագաթնաժողովի կոմյունիկեում։
«Մենք ձգտում ենք կայունության և կանխատեսելիության եվրաատլանտյան տարածաշրջանում և՛ ՆԱՏՕ-ի և՛ Ռուսաստանի միջև: ՆԱՏՕ-ն առճակատման չի ձգտում և վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար»,- նշվում է փաստաթղթում։
«Նրա թշնամական քաղաքականության և գործողությունների լույսի ներքո մենք չենք կարող Ռուսաստանին համարել մեր գործընկերը։ Մեր հարաբերություններում ցանկացած փոփոխություն կախված է նրանից, թե արդյոք Ռուսաստանը կդադարեցնի իր ագրեսիվ պահվածքը և լիովին կհարգի միջազգային իրավունքի նորմերը»,- ասվում է հայտարարության մեջ։
ՆԱՏՕ-ն հավատարիմ է մնում Մոսկվայի հետ հաղորդակցության ուղիները բաց պահելուն՝ ռիսկերը կառավարելու և մեղմելու, էսկալացիան կանխելու և թափանցիկությունը բարձրացնելու համար՝ միաժամանակ շարունակելով արձագանքել «ռուսական սպառնալիքներին և թշնամական գործողություններին»:
Ռուսաստանը 2021 թվականի նոյեմբերից դադարեցրել է ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչության աշխատանքը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սև լճի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված...
Ադրբեջանը կրակ է բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափ...
Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը, կիրառել է ականանետ․ Արցախի ՊՆ
Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տր...
Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգայ...