Հրամանատարները 2020թ. հոկտեմբերին հրաժարվել են կատարել գեներալ Անդրանիկ Փիլոյանի հրամանը
Գնդապետ Ա.Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց:
Մասնավորապես՝ գնդապետ Ա.Գ.-ն, լինելով ՊՆ զորամասի առանձին մոտոհրաձգային գնդի բոլոր զինծառայողների պետը, հնարավորություն ունենալով ռազմական տեխնիկայի բոլոր միջոցների կրակով կասեցնել հակառակորդի առաջխաղացումն ու տարածումը, 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, չի կատարել հակառակորդին դիմակայելու, նրան դիմադրություն ցույց տալու, վերջինիս առաջխաղացումն այդ ուղղությամբ կասեցնելու, ինչպես նաև ենթակա գումարտակների անձնակազմները ղեկավարելու վերաբերյալ իր անմիջական պետի՝ «Փիլոյան» խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Ա.Փ.-ի՝ օրինական և սահմանված կարգով տրված բանավոր հրամանը:
Ա.Գ.-ն պատճառաբանել է, որ գտնվում է բարոյահոգեբանական ընկճված վիճակում, հրաժարվել է մեկնել առաջնագիծ, ղեկավարել ենթակա անձնակազմին՝ այդ կերպ ռազմական դրության ժամանակ հրաժարվելով զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից, որը զուգորդվել է դրանց փաստացի չկատարմամբ։
Մեկ այլ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ փոխգնդապետ Ս.Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը, 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ:
Մասնավորապես՝ փոխգնդապետ Ս.Մ.-ն, հնարավորություն ունենալով ռազմական տեխնիկայի բոլոր միջոցների կրակով կասեցնել հակառակորդի առաջխաղացումն ու տարածումը, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, չի կատարել իր անմիջական պետի՝ գեներալ-մայոր Ա.Փ.-ի՝ օրինական և սահմանված կարգով տրված բանավոր հրամանը: Մասնավորապես՝ Ս.Մ.-ն զինծառայողների խմբեր չի կազմել, բնագիծ չի վերադարձել, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ։
Դատախազի որոշմամբ, 2023 թվականի մայիսի 31-ին Ա.Գ.-ի և Ս.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):
2023 թվականի հունիսի 22-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունները և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը 00։10- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջաններ...
Ադրբեջանը հերթական ապատեղատվությունն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները...
Ինքնաթիռները չեն կարող հայտնվել ՊԲ–ի ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո. Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օ...
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կրակելով Ճարտարում աշխատող կոմբայնի ուղղությամբ
ԱՀ ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրա...