Պրիգոժինը գաղտնի միլիարդատիրոջ շքեղ կյանք է վարում. ԶԼՄ

«Վագներ» ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը ներկայանում է որպես խիստ մարտիկ, բայց գաղտնի վարում է միլիարդատիրոջ շքեղ կյանքը: Ռազմաճակատում Եվգենի Պրիգոժինը հայտնվում է որպես խիստ և կոպիտ մարտիկ: Բայց, փաստորեն, նա ունի հսկայական հարստություն և ապրում է ճոխ կյանքով: Այս մասին գրում է Bild-ը: Ինչպես հաղորդվում է, Պրիգոժինն ունի այսպիսի ունեցվածք. 

 

«Hawker մասնավոր ինքնաթիռ` գնված 2 միլիոն եվրոյով, որը պատժամիջոցների պատճառով  մի քանի տարի կանգնած է Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանում։ Պրիգոժինը հերքում է, որ դա իր ինքնաթիռն է։

 

Sankt Vitamin 6 միլիոն եվրո արժողությամբ զբոսանավ՝ վեց ննջասենյակով, պատշգամբով, խոհանոցով և սպասավորների համար նախատեսված սենյակներով։

 

Պալատ` Սև ծովի արգելոցի մոտ` գնված 100-150 միլիոն եվրոյով: 


Պրիգոժինը սիրում է ձիեր և շքեղ մեքենաներ։ Դրանցից մեկը նրա  շքեղ ռետրո Cadillac-ն է։


Նրա կինը՝ Լյուբովը, Սանկտ Պետերբուրգում սպա կենտրոնների, շոկոլադի գործարանի և շոկոլադի թանգարանի սեփականատեր է»։

Քաղաքականություն