
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ԱԴԾ-ի երկու սպաների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը հայտարարել է, որ պատժամիջոցների ցուցակում է ներառել Ռուսաստանի երկու քաղաքացիներ՝ անվտանգության դաշնային ծառայության սպաներ Եգոր Պոպովին (ծնված 1992 թվականին) և Ալեքսեյ Սուխոդոլովին (ծնված 1974 թվականին)։ Այս մասին գրել է Kommersant.ru-ն։
ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրությունից հետևում է, որ պատժամիջոցների ցանկում հայտնվածներն ԱԴԾ Երկրորդ ծառայության աշխատակիցներն են։
Գերատեսչության հայտարարության մեջ Եգոր Պոպովը ներկայացված է որպես «Ռուսաստանի հակագլոբալիզացիոն շարժման» առաջնորդ Ալեքսանդր Իոնովի կուրատոր։ Ալեքսեյ Սուխոդոլովը նշված է որպես Պոպովի բաժնի ղեկավար։