Թրամփը հայտարարել է, որ գաղտնի փաստաթղթերը պահել է գոլֆի հագուստների հետ
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը մեղադրվում է գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման համար, ասել է, որ դրանք պահել է իր տանը՝ «տարբեր իրերի, գոլֆի շապիկների, հագուստի հետ»։ Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես ուզում էի նայել դարակները եւ հանել իմ բոլոր անձնական իրերը: Եվ ես շատ զբաղված եմ եղել, ինչպես կարող էիք նկատել»,- ասել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը։
Թրամփը հավելել է, որ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր նստավայրում հայտնաբերված բոլոր փաստաթղթերից հանվել է գաղտնիության կնիքը։ Նա ասել է, որ բոլոր իրավունքներն ունի այս փաստաթղթերն իր տանը պահելու։
Դոնալդ Թրամփին 37 կետով մեղադրանք է առաջադրվել ավելի քան 100 գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման համար, որոնք հայտնաբերվել են 2022 թվականի օգոստոսին Մար-ա-Լագոյի նրա կալվածքում:
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում լուծել Լեռնային Ղարաբաղի բնակչության մարտահրավերները». ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն իր թվիթերի միկրոբլոգում գրել է. «Այսօր մենք նաև կրկնում ենք մեր կոչը, որ արդյունավետ քայլեր ձեռնարկվեն՝...
«Առանց Արցախի, ՀՀ-ի գոյությունն է՛լ ավելի կվտանգվի, քան այսօր». բարոնուհի Քերոլայն Քոքս
Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակով անդրադարձել է Հայաստանում...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետությո...
ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում. Փաշինյան
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ՀՀ կառավարության նիստին հայտ...