Սաակաշվիլին` Պուտինի առավելության մասին
Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և «նրա տեղական խամաճիկների» ռազմագերին է, բայց նույնիսկ Պուտինն ավելի հաճախ է ցուցադրում Նավալնուն, քան վրացական իշխանություններն՝ իրեն։ Այսպիսով, Սաակաշվիլին մեկնաբանել է Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը, որը հերթական անգամ հետաձգել է 2007 թվականի նոյեմբերի 7-ին բողոքի ակցիան ցրելու գործով դատավարությունը։
«Այսօր ժողովուրդը կտեսներ, որ չնայած ֆիզիկական ծանր վիճակին, չկարողացան ինձ հոգեպես կոտրել, որ ես ավելի կենսուրախ եմ, քան երբևէ։ Եվ դա կկործաներ նրանց ողջ քարոզչությունը։ Դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամկետով, առնվազն մինչև աշուն։ Եվ սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ երկրի ռուսական ղեկավարությունը փլուզվել է։ Բայց մենք կկարողանանք հաղթել պայքարում միասնությամբ և ուժեղ կամքով»,- գրել է Սաակաշվիլին սոցցանցում։
Սաակաշվիլին իր ազատազրկումն անվանել է «Վրաստանի պատմության ամոթալի էջը»։ Նա ընդգծել է, որ Վրաստանը պետք է վերադառնա նորմալ, ժողովրդավարական, մրցակցային քաղաքական գործընթացի՝ առանց բռնության, քաղբանտարկյալների և այլ «ռուսական ականների»։