Բայդենն իրեն համեմատել է Հենրի Քիսինջերի հետ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել իր արտաքին քաղաքականության փորձը՝ ասելով, որ ինքը ոչ մեկին չի զիջում, այդ թվում՝ վետերան դիվանագետ Հենրի Քիսինջերին, գրում է Bloomberg-ը:
«Կարծում եմ, որ ես ամերիկյան արտաքին քաղաքականության մասին գիտեմ այնքան, որքան այսօր ապրող յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ Քիսինջերը», - Աթերթոնում (Կալիֆոռնիա) նախընտրական միջոցառման ժամանակ ասել է Բայդենը:
Բայդենը կատակել է, որ արտաքին քաղաքականությամբ զբաղվել է «ողջ կյանքում՝ վերջին 207 տարում»։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ իր երկարամյա քաղաքական կարիերայի առավելություններից մեկն այն է, որ ինքը կարողացել է հանդիպել աշխարհի գրեթե բոլոր առաջնորդների հետ։
Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ նախազգուշացրել է Կիեւին զինված հակամարտության հնարավոր բռնկման մասին։
Մինչ Բարաք Օբամայի օրոք փոխնախագահ դառնալը, Բայդենը ավելի քան երեք տասնամյակ Սենատում ներկայացնում էր Դելավեր նահանգը, այդ թվում զբաղեցնում էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում լուծել Լեռնային Ղարաբաղի բնակչության մարտահրավերները». ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն իր թվիթերի միկրոբլոգում գրել է. «Այսօր մենք նաև կրկնում ենք մեր կոչը, որ արդյունավետ քայլեր ձեռնարկվեն՝...
«Առանց Արցախի, ՀՀ-ի գոյությունն է՛լ ավելի կվտանգվի, քան այսօր». բարոնուհի Քերոլայն Քոքս
Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակով անդրադարձել է Հայաստանում...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետությո...
ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում. Փաշինյան
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ՀՀ կառավարության նիստին հայտ...