«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից կպարտվեն Ռուսաստանն ու Իրանը». Իսրայելի կապի նախկին նախարար
Իսրայելի կապի նախկին նախարար Այուբ Կարան հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրին:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շահառուները կլինեն Իսրայելը, ԱՄՆ-ը, Եվրոպան և Թուրքիան։ Ամենամեծ պարտվողները կլինեն Ռուսաստանն ու Իրանը, որոնք կկորցնեն իրենց ազդեցության գոտիները։
Մոսկվայում վերջին բանակցություններից հետո Կրեմլի համար կարող էր շանս լինել մի փոքր բարելավելու իր իմիջը: Այնուամենայնիվ, խաղաղության համաձայնագրից հետո Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա կվերացվի։ Սա մեծ հաղթանակ կլինի Իսրայելի համար»,- հոդվածում նշել է գործիչը։
Հոդվածում նա շեշտել է, որ Հայաստանը նույնպես շատ բան ունի շահելու խաղաղության համաձայնագրից, մասնավորապես, փոքր, դեպի ծով ելք չունեցող, շրջափակված երկիր լինելու փոխարեն, որը գոյատևելու համար ապավինում է Ռուսաստանի և Իրանի նման միջազգայնորեն մերժված երկրներին, կարող է ծաղկել և բարգավաճել վերականգնված տնտեսությամբ, որը առևտուր է անում Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Սա կօգնի Հայաստանի ժողովրդին ոչ միայն ապրել առանց կոնֆլիկտների, այլև վայելել արժանապատիվ տնտեսություն և կենսամակարդակ:
«Իսրայելը կարող է մեծ օգուտ քաղել, երբ խաղաղություն հաստատվի Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ականների վտանգը կնվազի, և տարածաշրջանի գյուղատնտեսական ներուժը կբարձրանա: Դա կհանգեցնի ադրբեջանական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման զգալի աճի դեպի Իսրայել, իսկ իսրայելական տեխնոլոգիաների արտահանումը Ադրբեջան»- հոդվածում գրել է Այուբ Կարանը:
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետությո...
ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է ներկայացրել Հակարիի կամրջի մոտ միջադեպի հետ կապված
Երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳ...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպե...
«Առանց Արցախի, ՀՀ-ի գոյությունն է՛լ ավելի կվտանգվի, քան այսօր». բարոնուհի Քերոլայն Քոքս
Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակով անդրադարձել է Հայաստանում...