ՌԴ–ում պարզեցրել են քաղաքացիություն ստանալու գործընթացը. ո՞ւմ է դա վերաբերում
Ռուսաստանում ընդլայնել են այն օտարերկրացիների մասնագիտությունների ցանկը, որոնք պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն։ Համապատասխան փաստաթուղթը հաստատել է ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը։
Մասնագիտությունների ցանկում շինարարներ են, բուժաշխատողներ, գյուղատնտեսներ, մանկավարժներ, լրագրողներ, ինժեներներ և այլն, 14 բաժիններում ներկայացված է 203 մասնագիտություն։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 3-ից 1 տարով կրճատել ՌԴ–ում բնակվելու ժամկետները, որոնք անհրաժեշտ են պարզեցված կարգով քաղաքացիության մասին փաստաթուղթ ստանալու համար։
Օրինագծով նախատեսվում է նաև ՌԴ քաղաքացիություն տրամադրելու համար կրճատել պահանջները ավելի քան 20 կատեգորիաների համար, ինչպես նաև ընդլայնել նախագահի իրավասությունները` որոշելու համար այն անձանց կատեգորիաները, որոնք պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն։
Նմանատիպ հոդվածներ
Ժիրուի մարզաշապիկի աճուրդից ստացված գումարը կուղղվի արցախահայությանը
Ֆրանսիայի հավաքականի ու իտալական «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել Կատարում կայացած աշխարհի առաջնու...
«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գա...
Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոց...
Ադրբեջանական կողմը դիտավորյալ խոչընդոտում է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախ. Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավոր...