Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնի բացառապես ռուսական խաղաղապահ զորակազմը. ՔՊ պատգամավոր
Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնի բացառապես ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Մեկ անգամ չէ, որ արձանագրել ենք` Լաչինի միջանցքում կա խնդիր, և դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Այն, ինչ տեղի է ունեցել, խնդիր է, որի շուրջ մենք խոսում ենք և ուղիղ կապի մեջ ենք գործընկերների հետ»,– ասել է Հովհաննիսյանը։
Նա մեկնաբանել է լրագրողի հարցը, որը վերաբերում էր հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական դրոշը բարձրացնելու փորձին։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այդ խնդրով խոսվել է ռուս գործընկերների հետ` Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը մշտական կապի մեջ է նրանց հետ։
«Առաջխաղացման փորձի կանխումից հետո նոր փորձ չկա»,– ասել է Հովհաննիսյանը` ներկայացնելով, թե ինչ վիճակ է հիմա Լաչինի միջանցքում։
Նա շեշտել է, որ չնայած ադրբեջանական սադրանքներին` իշխանությունը շարունակելու է շարժվել որդեգրած քաղաքականությամբ` զսպելու էսկալացիոն բոլոր ռիսկերը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է ներկայացրել Հակարիի կամրջի մոտ միջադեպի հետ կապված
Երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳ...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Երասխ: Ա...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետությո...