![ԱՄՆ-ը կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները․ հայտնի է, թե ինչի դիմաց](https://auroranews.am/storage/img/base_image/old/fd8580fad57a94ad77b2b8ac1281b33f.webp)
ԱՄՆ-ը կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները․ հայտնի է, թե ինչի դիմաց
![ԱՄՆ-ը կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները․ հայտնի է, թե ինչի դիմաց](https://auroranews.am/storage/img/base_image/old/fd8580fad57a94ad77b2b8ac1281b33f.webp)
ԱՄՆ-ը կարող է չեղարկել Իրանի նավթի արտահանման դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը համաձայնի կատարել իր միջուկային ծրագրի հետ կապված մի շարք պարտավորություններ։ Դրանց թվում է ուրանը միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ մակարդակի հարստացումից հրաժարվելը, ուրբաթ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ նման որոշումը կարող է լինել երկու երկրների ներկայացուցիչների կողմից անցկացվող անուղղակի բանակցությունների արդյունքներից մեկը։ Նա պնդում է, որ եթե Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնության գան բանտարկյալների փոխանակման և իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ, ապա էսկալացիայի հետագա քայլերը կարող են ներառել իրանական նավթի արտահանման դեմ պատժամիջոցների վերացումը: Դրա համար Իրանը պետք է պարտավորվի չհարստացնել ուրանը 60%-ից բարձր և ավելի սերտ համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ:
Արևմտյան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ կողմերը մտադիր են հասնել ստատուս-քվոյի, որպեսզի Իրանը զերծ մնա միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ ուրանի հարստացման 90 տոկոս մակարդակից: Նրա խոսքով, Արևմուտքը կարող է բաց թողնել արտասահմանում տեղակայված իրանական միջոցների զգալի մասը, եթե Թեհրանը համաձայնի խորացնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ և հրաժարվի ավելի ժամանակակից ցենտրիֆուգներ տեղադրելուց։
Գործակալության զրուցակիցն ընդգծել է նաեւ, որ ԱՄՆ-ը վճռական է թույլ չտալու Իրանի եւ Իսրայելի հարաբերությունների վատթարացումը։ «Եթե իրանցիները սխալ հաշվարկեն, մենք ցանկանում ենք խուսափել Իսրայելի կոշտ պատասխանից»,- ասել է նա։