«Պետական մարմինների կողմից աշխատանքի թերացումներ կան». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսական բնույթի հանցագործություններին՝ նշելով, որ նման դեպքերով կան բացահայտումներ և կալանավորվածներ։
Ըստ վարչապետի՝ արվում են իրավական փոփոխություններ, որ այդ շղթաները չկարողանան օրինականության պատրանքի ներքո գործել.
«Կառավարության ծրագրեր ունենք, որ մարդկանց ասում ենք՝ այս գրիչը ձեր շահույթի համար այստեղից վերցրեք, դրեք այստեղ, կառավարությունը հետվճար կտա ծախսի տոկոսի չափով։ Մարդիկ կան, որ անում են դա, սեփականություն են ձեռք բերում կառավարության աջակցությամբ։ Մարդիկ էլ կան, գնում կեղծ թղթեր են ստեղծում, որ գրիչը դրել են այստեղից այնտեղ, գալիս են հետվճար ստանալու։ Ստանում են, բայց երկար չեն գնա այդպես, դրա վերջը ՔԿՀ-ն է»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի, այս հարցում կան նաև պետական մարմինների կողմից աշխատանքի թերացումներ. «Որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում՝ անփութությամբ, և հետևություններ պետք է արվեն»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Երասխ: Ա...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպե...
Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ում և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը
Եվրոպական խորհրդարանը վաղվա լիագումար նիստում նախատեսում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև...
ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է ներկայացրել Հակարիի կամրջի մոտ միջադեպի հետ կապված
Երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳ...