Հայաստանի համար «Զանգեզուրի միջանցք»-ի թեման փակ է. Խանդանյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, թե Հայաստանի համար «Զանգեզուրի միջանցք»-ի թեման փակ է:
«Սա ակնհայտ է, ընդունելի ու հասկանալի է այն կողմերի համար, ովքեր միջնորդում են բանակցություններում: Այնպես, ինչպես նկարագրվում է Ադրբեջանի կողմից` սուվերեն միջանցք ունենալ ՀՀ տարածքով, նման թեմա չկա ու չի կարող լինել, դա Հայաստանի համար չափազանց անընդունելի է ու Հայաստանը երբեք չի բանակցի սրա շուրջ»,- ասել է նա՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Խանդանյանի գնահատմամբ, եթե Ադրբեջանը նույն տրամաբանությունն է դնում «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունն արտահայտելիս, ինչ նախկիում էր, դա տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ. «Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահը այն ծավալով, որ ծավալով, որ Հայաստանի վարչապետն է խոսել փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, դեռևս չի խոսել, խոսքը մակերես նշելու մասին է»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Երասխ: Ա...
Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ում և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը
Եվրոպական խորհրդարանը վաղվա լիագումար նիստում նախատեսում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև...
ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է ներկայացրել Հակարիի կամրջի մոտ միջադեպի հետ կապված
Երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳ...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպե...