Կենտրոնի բաժնում փաստաբանը ոստիկանների և պարեկների կողմից բռնության է ենթարկվել․ Փաստաբանների պալատ
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանն ահազանգել է, որ հերթական անգամ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել փաստաբանի նկատմամբ։ Մամուլի խոսնակը ֆեյսբուքի էջում միջադեպի հետ կապված այլ տեղեկություններ չի հանրայնացրել։
Նա Tert.am-ի հետ զրույցում հաստատել է, որ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել փաստաբանի նկատմամբ։
Փաստաբանների պալատից ասում են, որ ոստիկանների կողմից բռնության ենթարկված փաստաբանը դեռ չի ուզում անունը հրապարակել։
Փաստաբանը, սակայն, վաղը մամուլի ասուլիսի ժամանակ միջադեպը կներկայացնի հանրությանը։
«Դեպքը տեղի է ունեցել ոստիկանության Կենտրոնի բաժնում, փաստաբանը ոստիկանության բաժին է ներկայացվել մասնագիտական պարտականությունները կատարելու նպատակով։ Բռնությունը տեղի է ունեցել իր վստահորդի պաշտպանությունն ստանձնելու ընթացքում։ Նա բաժնի ոստիկանների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության»,- հայտնել է Սիլվի Տիգրանյանն՝ այլ մանրամասներ չհրապարակելով։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքի 6-ամսյա ապօրինի շրջափակում. ՀՀ ԱԳՆ գրառում է արել
ՀՀ ԱԳ նախարարությունը թվիթերյան իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս ձգվող արգելափակման...
Ադրբեջանական կողմը դիտավորյալ խոչընդոտում է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախ. Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավոր...
Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոց...
Փարիզի խորհուրդն Արցախում ապրող և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնելու բանաձև է ընդունել
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադր...