Հասարակություն

Հայտնի է՝ ով է իրավապահների կողմից բռնության ենթարկված փաստաբանը

Հայտնի է՝ ով է իրավապահների կողմից բռնության ենթարկված փաստաբանը
Քիչ առաջ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների…

Քիչ առաջ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության:   

 

MediaHub-ին հայտնի է դարձել, որ ոստիկանների կողմից բռնության ենթարկված փաստաբանը Կարեն Ալավերդյանն է: Ըստ լրատվականի, վերջինիս վնասվածքը լուրջ չէ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ Կենտրոնի բաժնում ոստիկանները և պարեկները ձեռնաշղթաներ և արցունքաբեր գազ են կիրառել՝ իր վստահորդին ծեծելու ժամանակ միջամտելու համար:

 

Նշենք, որ ներկայացված դեպքի առթիվ հունիսի 13-ին` ժամը 11:00-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում հրավիրվել է մամուլի ասուլիս:

Ի դեպ, փաստաբաններն այս անգամ որոշել են  առավել խիստ արձագանք տալ դեպքին, ու լինել հետևողական:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250