Գլխավոր դատախազը եղել է Վերին Շորժայի դիրքերում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 9-ին ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի հետ աշխատանքային այց է կատարել Սևանի կայազորի զինվորական դատախազություն: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր Դատախազությունիվ:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում կայազորի դատախազության դատախազները զեկուցել են տևական ժամանակ քննվող և առավել բարդություն ներկայացնող քրեական վարույթները: Քննարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են հանձնարարություններ՝ արդյունավետ քննություն կատարելու ուղղությամբ:
Աննա Վարդապետյանն անդրադարձել է 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների քննությանն ու ընդգծել վարույթների ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:
Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ զինվորական դատախազի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուս, որտեղ քննարկումներ են ունեցել բանակային կորպուսի հրամանատարի և անձնակազմի հետ:
Բանակային կորպուսի հրամանատարը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել առկա խնդիրներն ու սահմանում տիրող իրավիճակը:
Գլխավոր դատախազ Վարդապետյանն այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ և ծանոթացել շփման գոտում տիրող իրավիճակին:
Նմանատիպ հոդվածներ
Փարիզի խորհուրդն Արցախում ապրող և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնելու բանաձև է ընդունել
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադր...
Լաչինի միջանցքի 6-ամսյա ապօրինի շրջափակում. ՀՀ ԱԳՆ գրառում է արել
ՀՀ ԱԳ նախարարությունը թվիթերյան իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս ձգվող արգելափակման...
Ադրբեջանական կողմը դիտավորյալ խոչընդոտում է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախ. Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավոր...
Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոց...