Ադրբեջանը Հայաստանից ստանալու բան ունի. արևելագետ
Արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի ընտրություններին, բրյուսելյան բանակցություններին և ըստ դրանց արդյունքների՝ սպասվող զարգացումներին:
Ըստ Արմեն Պետրոսյանի՝ Եվրամիությունը Բաքվի վրա ազդելու գործիքներ չունի, հետևաբար բրյուսելյան հարթակը հայկական կողմի համար ամենաանբարենպաստն է: Պատճառներից մեկը Ադրբեջանի անզիջում վարքագիծն է:
Այն միջնորդ կողմը, որը կազմակերպում է բանակցությունները, պետք է ունենա հստակ մեխանիզմներ կողմերին կառուցողական դաշտ բերելու համար: Ըստ փորձագետի՝ ԵՄ-ը նաև խոցելի է, քանի որ տնտեսական ոլորտում կան լուրջ հարաբերություններ Ադրբեջանի հետ:
Արմեն Պետրոսյանը անդրադարձել է նաև գերիների վերադարձի հետ կապված ակնկալիքներին:
«Ադրբեջանը Հայաստանից ստանալու բան ունի: Խոսքը 2 դասալիք զինծառայողների մասին է, որոնցից մեկն էլ հանցագործ է: Նրանք հատել էին ՀՀ սահմանը, և նրանցից մեկը սպանություն իրականացրել: Ես վստահ եմ, որ այս 2 զինծառայողներին վերադարձնելու համար Ադրբեջանը կարող է գնալ զիջումների, անգամ անհամաչափ»,- ասել է Արմեն Պետրոսյանը
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են...
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...
Միլիոնավոր դոլարներ ենք վճարել, սակայն Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն. փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ասել է՝ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի...
Ներկայացրել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամներին Բրյուսելում ներկայացրել է...