ԵԽԽՎ-ն ցեղասպանություն է անվանել ուկրաինացի երեխաների տեղափոխումը Ռուսաստան
Ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի տարածք բռնի տեղափոխելու պրակտիկան համապատասխանում է ցեղասպանության միջազգային սահմանմանը։ Այս մասին նշվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 27-ին ընդունած բանաձեւում։
Փաստաթղթի համաձայն, կան ապացույցներ, որ արտաքսված երեխաներին սպառնում է «ռուսացման» գործընթաց՝ մասնավորապես, նրանց վերապատրաստում են ռուսերեն կամ արգելում խոսել ուկրաիներեն։
ԵԽԽՎ բանաձեւում նշվում է, որ ուկրաինացի երեխաների տեղափոխումն ակնհայտորեն Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության մաս է կազմում։ Այդ շարժերի նպատակը, կարծում են փաստաթղթի հեղինակները, «ոչնչացնելն է նրանց ուկրաինական ինքնության բոլոր կապերն ու առանձնահատկությունները»։
Բանաձևը ողջունում է նաև Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդեր տալու մասին։
Ինչպես նշում է РБК-Украина-ն, սա պատերազմի սկզբից ի վեր առաջին միջազգային փաստաթուղթն է, որտեղ ուկրաինացի երեխաների բռնի դուրս բերումը օկուպացված տարածքներից ուղղակիորեն կոչվում է ցեղասպանություն։
Նմանատիպ հոդվածներ
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...
Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին, պատասխանատվությունը նույնպես կրում է Ռուսաստանը․ ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղ...
Ադրբեջանցիները մեր քաղաքացիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պ...
Մանրամասներ՝ Միրզոյան-Բայրամով բանակցություններից
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են լրագրողների հարցերին Վաշինգտոնում ընթացող Հայաստան-Ադրբեջ...