Չեխիայի նախագահը և Սլովակիայի նախագահը ժամանել են Կիև
Պետր Պավելը և Զուզանա Չապուտովան գնացքով Ուկրաինա են ժամանել նախապես չհայտարարված այցով։ Ուղևորության նպատակը դեռ հայտնի չէ։
Երկու պետությունների ղեկավարները բանակցություններ կվարեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և կհանդիպեն նրա կառավարության ղեկավարների հետ։ Համաձայն blesk.cz լրատվական հարթակի տվյալների՝ այս համատեղ այցը սկսել են ծրագրել ընթացիկ տարվա հունվարին Պետր Պավելի՝ Չեխիայի ղեկավար ընտրվելուց անմիջապես հետո։ Անվտանգության նկատառումներից ելնելով` ուղևորության ժամկետների մասին նախապես չի հայտարարվել։
«Մենք երկուսս էլ հասկանում ենք ազատության և արդարության արժեքը: Դժվար է սեփական աչքերով տեսնել, որ ուկրաինացիները դրա համար վճարում են ամենաբարձր գինը: Իրենց քաղաքացիների արյունով և կյանքով: Ագրեսորի դեմ պայքարում նրանք պաշտպանում են այն, ինչ մենք ունենք: ընդհանուր: Դրա համար մենք կկանգնենք նրանց թիկունքում», - գրել է Պետր Պավելը թվիթերում:
[e71a90fffcaa7297a39884f52617749a.jpg]
[00c98540aa23ae41d2354e860d4880a8.jpg]
[751e64f2c819a31a1d1b720ee9ad091d.png]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լա...
Փաշինյանը ուղերձ է հղել
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ․ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այսօր նշ...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...