ՌԴ փոխարտգործնախարարը հայ և ադրբեջանցի դեսպանների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի և Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ՌԴ ԱԳՆ կայքի` վերահաստատվել է ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների կողմից 2020-2022 թվականներին ընդունված պայմանագրերի ամբողջ փաթեթի խստիվ պահպանման կարևորությունը։
2023 թվականի ապրիլի 23-ին ադրբեջանցի սահմանապահները անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին` Լաչինի միջանցքի սկզբում, որը տանում է դեպի Ստեփանակերտ։
Անցակետը գտնվում է Լաչինը շրջանցելու համար 2020 թվականի հրադադարից հետո կառուցված նոր մայրուղու վրա՝ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ գյուղից 16 կմ դեպի արևելք՝ Հակարի գետի կամրջի վրա։ Օբյեկտի մոտ տեղակայված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետ։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին, պատասխանատվությունը նույնպես կրում է Ռուսաստանը․ ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղ...
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի...
Ադրբեջանցիները մեր քաղաքացիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պ...