Էրդողանի վարչակազմը հերքում է, թե թուրք առաջնորդը սրտի կաթված է ստացել
Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հերքում է այն տեղեկությունը, թե նա սրտի կաթված է ստացել։ Այս հայտարարությունն արվել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնում։
«Այն պնդումները, թե նախագահը սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել է, իրականությանը չեն համապատասխանում։ Երկրի ղեկավարը կմասնակցի «Ակկույու» ատոմակայանում վառելիքի առաջին բեռնման արարողությանը, որը կանցկացվի հինգշաբթի՝ ուղիղ եթերի միջոցով»,- կենտրոնից հայտնել են Twitter-ում։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն իր հերթին ասել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «թեթև մրսած է»։
Թուրք առաջնորդը բժիշկների խորհրդով բաց է թողել քարոզարշավի մի քանի միջոցառում։
Ավելի վաղ ուղիղ եթերի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն վատ է զգացել։
Նմանատիպ հոդվածներ
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...
Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին, պատասխանատվությունը նույնպես կրում է Ռուսաստանը․ ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղ...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի...
Ադրբեջանցիները մեր քաղաքացիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պ...