Բանակցություններին հայկական կողմը չի մասնակցում․ «Հրապարակ»
«Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկվանից 3+2 ֆորմատով բանակցություններ են սկսվել՝ ռուսական կողմից երեք ներկայացուցչի՝ Վոլկովի, Լենցովի եւ ռուսական ՓՍԲ-ի ներկայացուցչի, մյուս կողմից` ադրբեջանցի երկու պաշտոնյայի մասնակցությամբ»։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Հայկական կողմը բացակայում է: Արցախյան որոշ աղբյուրներ պնդում են, որ Լենցովը ժամանակավոր է եկել` այսպես ասած, աջակցելու: Եթե իրավիճակը կարգավորվի, կարող է վերադառնալ Մոսկվա, քանի որ ռուսական զինուժն այսօր նման մասնագետների պակաս ունի, եւ Ռուսաստանում նման մասնագետի ներկայության կարիքն այս շրջանում շատ մեծ է։ Բանակցությունների ընթացքում ռուսական կողմը փորձելու է հասնել նրան, որ ադրբեջանցիները հեռացնեն անցակետը, եւ միայն ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրվեն:
Այսինքն՝ ռուս խաղաղապահների անմիջական հսկողության ներքո ստուգվեն Արցախ մտնող բեռնատար մեքենաները, իսկ ադրբեջանական կողմը գործընթացին առցանց հետեւի»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լա...
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...