Առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելեմ Արցախ. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այսօր հայտարարել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է մեկնել Արցախ և տեղում ցույց տալ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։
Ըստ նրա, ՄԻՊ գրասենյակը Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված երկու ուղղությամբ է աշխատանքներ տանում, ամենօրյա կապ կա նաև Արցախի ՄԻՊ-ի հետ.
«Առաջինը փորձում եմ միջազգային հանրության հետ տարվող աշխատանքներում, որոնք ակտիվ իրականցվում են, բոլոր դերակատարների հետ քննարկում ենք ստեղծված իրավիճակը։ Դրանք բարձրացնում եմ ՄԻՊ մանդատի շրջանակներում, որպեսզի իմ խոսքը արժանահավատ լինի։ Փորձում ենք այլ քայլեր ևս մտածել, դիմելու եմ ՄԻՊ մանդատ ունեցող այլ կազմակերպություններին»:
Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե պատրա՞ստ է այցելել Ադրբեջանի կողմից նոր դրված անցակետ, Մանասյանը ընդգծել է. «Ես առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու եմ Արցախ այցելել, կարծում եմ՝ կարևոր է ցույց տալ ՄԻ խնդիրները, որոնք այնտեղ առկա են։ Այս պահին փորձում եմ գտնել հնարավորություններ, տարբերակներ՝ այդ ցանկությունը իրականացնելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Զգում եմ ձեր ցավը․ Հայաստանում Իսրայելի դեսպան
Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ իր համերաշխությունն է հայտնել...
Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են ադրբեջանական կողմի քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վա...
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կոշտ պատասխանը՝ ադրբեջանցի պատվիրակին
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միևատովիչին մեղադրե...
Ե՞րբ եք պատրաստվում այցելել Լաչինի միջանցք․ Ռուբեն Ռուբինյանը՝ Դունյա Միյատովիչին
«Խնդիրն այն չէ, որ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ մեկ չի կարող գնալ այնտ...