Կիևը չի գնա տարածքային փոխզիջումների՝ հանուն խաղաղության․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Կիևը տարածքային փոխզիջումների չի գնա խաղաղության հասնելու համար։ Այս մասին գրում է RT-ն՝ նշելով, որ համապատասխան հայտարարությունը տարածվել է ուկրաինացի առաջնորդի թելեգրամյան ալիքում։
«Չի կարող լինել խաղաղություն տարածքային փոխզիջումների հաշվին», - պնդում է Զելենսկին։
Նա նաեւ հայտարարել է, որ, ըստ Կիևի, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի 1991 թվականի սահմաններում։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը հայտարարել էր, որ Կիևի և Պեկինի խաղաղության ծրագրերը ընդհանուր եզրեր են գտել։ Նա պարզաբանել է, որ Կիևն ու Պեկինը նույն կարծիքն ունեն միջուկային զենքի չկիրառման և դրանց չտարածման հարցում։
Հիշեցնենք, որ Սի Ծինփինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ։
Նմանատիպ հոդվածներ
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...
Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին, պատասխանատվությունը նույնպես կրում է Ռուսաստանը․ ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղ...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի...
Ադրբեջանցիները մեր քաղաքացիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պ...