Մենք աշխատում ենք այնպես անել, որ նման սարսափն այլևս երբեք չկրկնվի. Փելոսին գրառում է արել
Անցյալ տարի մեր պատվիրակությունը մեծ պատիվ ունեցավ այցելել Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել սպանված տղամարդկանց, կանանց և երեխաներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ, կոնգրեսական Նենսի Փելոսին։
«Հայոց ցեղասպանության օրը հարգանքի տուրք է մատուցվում 108 տարի առաջ սարսափելի ցեղասպանության հետևանքով սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակին։
2019 թվականին Կոնգրեսը ճանաչեց Օսմանյան կայսրության վայրագությունները որպես ցեղասպանություն։ Երբ Ջո Բայդենը ստանձնեց նախագահի պաշտոնը, նա կատարեց իր խոստումը` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հաստատելով այս ողբերգության պատմությունը՝ մենք աշխատում ենք այնպես անել, որ նման սարսափն այլևս երբեք չկրկնվի:
Անցյալ տարի Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան վերահաստատեց, որ Կոնգրեսը հավատարիմ է Հայաստանի կայունությանը, անվտանգությանն ու ժողովրդավարությանը: Այսօր և ամեն օր Ամերիկան լիովին հավատարիմ է մնում այս առաքելությանը»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լա...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...