Կռիվ, հայհոյանքներ՝ գիշերային ակումբներից մեկում․ գլխավոր դերում է եղել Փարաքարի համայնքապետը
Ապրիլի 23-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը, ժամը 02։00-ի սահմաններում Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում խուլիգանություն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ Փարաքար գյուղի բնակիչներ 36-ամյա Դավիթ Մինասյանը և 33-ամյա Գոռ Մարտիրոսյանը իրենց ընկերների հետ միասին՝ գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների, պարուհիների և անվտանգության աշխատակիցների նկատմամբ, դիտավորյալ կոպիտ կերպով՝ շուրջ 10 րոպե շարունակ խախտել հասարակական կարգը, բռնություն են գործադրել հաճախորդների նկատմամբ և ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետև նույն վարքագիծը դրսևորել ակումբից դուրս ընկած ճանապարհի երթևեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթևեկությունը, այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:
Դ․ Մինասյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն է:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Դ․ Մինասյանին, Գ․ Մարտիրոսյանին, ինչպես նաև՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կոշտ պատասխանը՝ ադրբեջանցի պատվիրակին
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միևատովիչին մեղադրե...
Ե՞րբ եք պատրաստվում այցելել Լաչինի միջանցք․ Ռուբեն Ռուբինյանը՝ Դունյա Միյատովիչին
«Խնդիրն այն չէ, որ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ մեկ չի կարող գնալ այնտ...
Բացառում եմ մասնակցությունս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Հաշվի առնելով Ա...
Զգում եմ ձեր ցավը․ Հայաստանում Իսրայելի դեսպան
Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ իր համերաշխությունն է հայտնել...