Ալեքսանդր Վոլկովին փոխարինելու է Ալեքսանդր Լենցովը. «Հրապարակ»
Ալեքսանդր Վոլկովին փոխարինելու է Ալեքսանդր Լենցովը` կոչումով գեներալ-գնդապետ։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
«Նա 67 տարեկան է, Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն է եղել մինչեւ 2020 թվականը, մասնակցել է Սիրիայում ռազմական գործողություններին: Իսկ 2020-ին նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի խորհրդական, Շոյգույի ամենավստահելի անձանցից է: Նա գալիս է տարածաշրջան, այսպես ասած, վիճակը կարգավորելու»։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում, որ ռուսական իշխանությունները որոշել են հետ կանչել Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Վոլկովին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լա...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...