«Հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ մնալ»․ Մարուքյանը գրառում է արել
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ մնալ, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում։
«Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ մնալ, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության համատեքստում։
Պարզապես սա 21-րդ դարն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը՝ իր ինստիտուտներով և օրինական քաղաքական մեխանիզմներով հանդերձ, որոնք պետք է կանխեն աղետը Լեռնային Ղարաբաղում և ենթադրեն ոչ բարենպաստ միջազգային հետևանքներ Ադրբեջանի ղեկավարության համար»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լա...
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...