«Հայ ժողովրդի դավաճանն անուն ու ազգանուն ունի. սկսվում է «Ն»-ով, ավարտվում՝ «ն»-ով». Սիմոնյան
Հայ ժողովրդի դավաճանն անուն ու ազգանուն ունի։ Այն սկսվում է «Ն»-ով եւ ավարտվում «ն»-ով: Այս մասին Telegram-յան իր ալիքում գրել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Ռուս լրագրող Անտոն Կրասովսկին արձագանքել է նրա գրառմանը. «Դե մենք միշտ գիտեինք, որ Փաշինյանը լեշ է». Ի պատասխան՝ Սիմոնյանը նշել է.
«Տանել չեմ կարող այս անզոր կատաղությանը, երբ անգամ չեմ ուզում կրկնել. «Ախր ես Ձեզ ամենասկզբից էի ասում»։
Մեկ այլ թելեգրամյան գրառմամբ էլ Սիմոնյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և նշել. «Հիշում եմ և ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ»:
Սիմոնյանը պատմել է իր նախնիների մասին, որոնց մեծ մասը Ցեղասպանության զոհ է դարձել։ Ողջ են մնացել Նարտուի մեծ տատն ու նրա կրտսեր քույրը՝ Ալիսը։ Ալիսի հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ «Նարտուի տատս գրել-կարդալ չգիտեր, բայց սովորեցրեց ինձ աղոթել, վախենալ Աստծուց և չվախենալ մարդկանցից, բացի նրանցից, ովքեր յաթաղան ունեն ձեռքին»: