Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1,2 մլրդ դոլար ներդրում ենք արել, Հայաստանը նման բան չի տեսել, բրոշյուր սարքեք, տարածեք. Փաշինյան

2018-23թթ–ի ընթացքում ՀՀ կառավարությունը մարզերում 1.2 մլրդ դրամի ներդրում է իրականացրել։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ մարզերում այս ծավալի ներդրում երբեք…

2018-23թթ–ի ընթացքում ՀՀ կառավարությունը մարզերում 1.2 մլրդ դրամի ներդրում է իրականացրել։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«ՀՀ մարզերում այս ծավալի ներդրում երբեք չի իրականացվել»,– ասել է վարչապետը։

 

Հայտարարության առիթը կառավարության նիստում ընդունված նոր որոշումն էր, որով գործադիրը ևս 2 մլրդ 729 մլն դրամ տրամադրեց ՀՀ 10 մարզում 2020, 2021 և 2022թ–ին իրականացած 42 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։

 

Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին ու մասնավորապես ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հրահանգեց ցուցակներով գնալ հատկացված գումարի հետևից ու ստուգել կատարված աշխատանքները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250