ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին հայտարարությունները շատ վտանգավոր են․ Զախարովա
Ուկրաինայի անդամակցության հնարավորության մասին Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունները անհեռատես են և շատ վտանգավոր։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Յենս Ստոլտենբերգի այցը Կիև։
Նրա խոսքով՝ նման հեռանկարները կարող են հանգեցնել եվրոպական անվտանգության համակարգի վերջնական փլուզմանը։
«ՆԱՏՕ-ն իր առջեւ նպատակ է դնում հաղթել Ռուսաստանին Ուկրաինայում, և Կիևին մոտիվացնելու համար խոստանում է, որ հակամարտության ավարտից հետո երկիրը կարող է ընդունվել դաշինքի մեջ։ Նման հայտարարությունները անհեռատես են և պարզապես վտանգավոր»,- զգուշացրել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստոլտենբերգը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել էր դաշինքի բոլոր անդամների ցանկության մասին Ուկրաինային իրենց շարքերն ընդունելու հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի...
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայա...
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...
Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին, պատասխանատվությունը նույնպես կրում է Ռուսաստանը․ ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղ...