ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին
Իրավիճակը Հարավային Կովկասում բարդ ու պայթյունավտանգ է, իսկ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը արդիական են։ Նման հայտարարություն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Իհարկե, ոչ ոք չի պատրաստվում հայ դաշնակիցներին պարտադրել այս կամ այն որոշումը Ադրբեջանի հետ հակամարտության կամ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Բայց եթե ՀԱՊԿ-ը ժամանակին ունենար տեղեկատվական-վերլուծական կենտրոն, եթե այս կենտրոնի մասնագետներն ակտիվորեն հետևեին, այսպես ասած, նախապատերազմական իրավիճակին, որոշ իրադարձությունների հնարավոր զարգացումը մոդելավորեին՝ հաշվի առնելով տարբեր գործոններ, միգուցե պաշտոնական Երևանը ավելի պատրաստված լիներ և որոշ հանգամանքներում կգործեր իր համար ավելի մեծ օգուտով»,-նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայա...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի...
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...
Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին, պատասխանատվությունը նույնպես կրում է Ռուսաստանը․ ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղ...