ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խնածախ գյուղում 450 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա». Անդրեասյան
«Կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքում նախորդ տարվա տվյալներով ունենք 5.5% շահառու ուսուցիչներ, որոնք արդեն հավելավճար են ստանում», - այս մասին ԱԺ-ում կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ընդհանուր առմամբ, կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի ամսական միջին եկամուտը կազմում է 250 հազար դրամ, որը մինչ այդ եղած 125 հազար դրամ աշխատավարձի կրկնակին է։ Առավելագույն աշխատավարձը դառնում է 450 հազար դրամ։ Այս պահին Սյունիքի Խնածախ գյուղում ուսուցիչ կա, ով ստանում է 450 հազար դրամ»,- ասել է նախարարը։
Ըստ նախարարի՝ ինքն այս փաստերը հրապարակում է, որ մնացածի համար պարզ լինի, որ ծրագիրը միայն Երևանի ուսուցիչների համար չի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Լենցով-Պապիկյան հանդիպումը. մանրամասներ
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության ճանապարհը հնարավոր է, այն ենթադրում է համարձակություն. Ֆրանսիայի ԱԳՆ
Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոնայի և Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը։ Այն հարցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները
Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։ Ինչպես հաղորդում...