ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է ինքն այսօր ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ. Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այս տեսագրությամբ անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պնդումներին։
(14-րդ րոպեում վրիպակ կա՝ 1997-ի փոխարեն պետք է լիներ 2007)»:
«Անկեղծորեն, չէի ուզենա սրա վրա ժամանակ անցկացնել, բայց ստիպված եմ անել։ Ամփոփ ասեմ․ այդ փաստաթուղթն ասում է Նիկոլ Փաշինյանի ասածի ճիշտ հակառակը։
Մարդիդյան փաստաթուղթը համանախագահների կողմից ներկայացվելով և Ադրբեջանի կողմից ընդունվելով, փաստորեն նրանք ճանաչում են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չէ, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ճակատագրի մասին պետք է որոշի հանրաքվեով։ Ես իրոք չեմ հասկանում Փաշինյանի դատողությունը։ Գուցե նրան պետք է հարց տալ, թե նույն տրամաբանությունից ելնելով ինչո՞ւ է ինքն այսօր ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որի հիմքում լինելու է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը»,- տեսաուղերձում ասել է Վ. Օսկանյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Լենցով-Պապիկյան հանդիպումը. մանրամասներ
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության ճանապարհը հնարավոր է, այն ենթադրում է համարձակություն. Ֆրանսիայի ԱԳՆ
Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոնայի և Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը։ Այն հարցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները
Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։ Ինչպես հաղորդում...