Ստամբուլում «պահուստային» քաղաքներ կկառուցենք․ Էրդողան
Թուրքիայի իշխանությունները նախատեսում են երկրի ամենախոշոր քաղաք Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածներում կառուցել «արբանյակային» կամ «պահուստային» քաղաքներ, որոնց ընդհանուր բնակչությունը պետք է կազմի 1 միլիոն մարդ։ Այս մասին պետական ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ստամբուլում կստեղծենք երկու առանձին քաղաք՝ ընդհանուր 1 միլիոն բնակչությամբ: Դրանք կկառուցվեն նրա երկու հատվածների ծայրամասերում՝ գործնականում արբանյակային քաղաքների մոդելով»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 130 մլն քառակուսի մետր հողատարածք: Ըստ Էրդողանի՝ իշխանությունները ծրագրում են Ստամբուլի կենտրոնի երկրաշարժավտանգ շրջանների բնակիչներին վերաբնակեցնել «երկրաշարժերի ցածր վտանգ ունեցող ծայրամասերում»։
Թուրքիայի ղեկավարն ասել է, որ նախատեսվում է երկրի սեյսմիկ վտանգավոր այլ շրջաններում նույնպես ստեղծել «պահուստային» քաղաքներ։
Նմանատիպ հոդվածներ
Իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում․ Քոչարյանի գրասենյակից պատասխանել են Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հերթական հոխորտանքն է հղել Հայաստանի ու Արցախի հասցեին, որտեղ նաև ՀՀ երկրորդ նախագահ...
Արցախից՝ Փաշինյանի խոսքերի մասին
Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարություններն անթույլատրելի են: Այս մասին հայտարարությո...
18+. «Գուցե էջս կոտրել են»․ Հովիկ Աղազարյանը՝ երիտասարդ կնոջը սեռական բնույթի հայհոյանք տալու մասին
«Հրապարակ» օրաթերթը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից մեկնաբանություն է խնդրել անվայելուչ պահվածքի վերաբերյալ, սական...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարությունների մասին
2023թ. ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տոր...