Քենեդի կրտսերը հայտարարել է նախագահական ընտրություններում մասնակցության մասին
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբորորդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերն այսօր հայտարարել է, որ 2024 թվականի ընտրություններին առաջադրվելու է որպես դեմոկրատ թեկնածու։
«Ես այստեղ եմ՝ հայտարարելու իմ թեկնածությունը Դեմոկրատական կուսակցությունից նախագահական առաջադրման համար»,- ասել է Քենեդի կրտսերը Բոսթոնում։
«Իմ առաքելությունն է վերջ տալ պետական և կորպորատիվ իշխանության կոռուպցիոն միաձուլմանը այս քարոզարշավի հաջորդ 18 ամիսների ընթացքում և իմ նախագահության ընթացքում», - ավելացրեց նա:
Ամերիկյան լրատվամիջոցը հիշեցնում է, որ 69-ամյա Ռոբերտ Քենեդի կրտսերը բնապահպան իրավաբան է և հակապատվաստումային ակտիվիստ։ Նա Նյու Յորքի նախկին սենատոր, ԱՄՆ գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդու որդին է և 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբորորդին:
Քենեդին նախագահի պաշտոնի համար գրանցված դեմոկրատ թեկնածուներից երկրորդն է։ Ավելի վաղ գրող Մարիան Ուիլյամսոնը դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրելու արշավ էր սկսել։
Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը դեռ պաշտոնապես չի հայտարարել նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայա...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի...
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...