Փաշինյանը վախենո՞ւմ է․ նրա թիկնապահներն անգամ ԱԺ դահլիճում էին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն այեւս չի կարողանում թաքցնել իր սեփական վախերը: Սրա մասին վկայում է նաեւ երեկվա՝ մեծաթիվ թիկնապահների ու ոստիկանների ուղեկցությամբ խորհրդարան գալը: Փաշինյանն այս անգամ իսկապես գերազանցել էր ինքն իրեն. նախ՝ նրա՝ երեկվա խորհրդարան գալն աննախադեպ էր նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ վարչապետի մեծաթիվ թիկնապահներ հայտնվել էին ԱԺ դահլիճի ներսում:
Ֆրակցիաների շարքերից յուրաքանչյուրի վերեւում կամ ներքեւում նստած էին նրա թիկնապահները եւ հսկում էին պատգամավորներին:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց նաեւ, որ ԱԺ դահլիճ մտնող բոլոր մուտքերի մոտ, բացի ՊՊԾ աշխատակիցներից, կանգնած են նաեւ Փաշինյանի՝ քաղաքացիական հագուստով, բայց զինված թիկնապահները: Այս աստիճան ուժեղացված անվտանգությունը վկայում է մեկ բանի մասին՝ Փաշինյանը վախենում է, իսկ թե ինչից, միայն նա կիմանա: Փաստացի հեղափոխությունից հետո մետրոներով ու հեծանիվներով շրջող իշխանության ներկայացուցիչներն այլեւս առանց թիկնապահների քայլ չեն անում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
18+. «Գուցե էջս կոտրել են»․ Հովիկ Աղազարյանը՝ երիտասարդ կնոջը սեռական բնույթի հայհոյանք տալու մասին
«Հրապարակ» օրաթերթը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից մեկնաբանություն է խնդրել անվայելուչ պահվածքի վերաբերյալ, սական...
Իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում․ Քոչարյանի գրասենյակից պատասխանել են Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հերթական հոխորտանքն է հղել Հայաստանի ու Արցախի հասցեին, որտեղ նաև ՀՀ երկրորդ նախագահ...
Արցախից՝ Փաշինյանի խոսքերի մասին
Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարություններն անթույլատրելի են: Այս մասին հայտարարությո...
Կենսաթոշկները, նպաստները և նվազագույն աշխատավարձերը կբարձրանան
2023 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում։ Այս մասին հայտնել...