ՆԱՏՕ-ն պետք է աղաչի Ուկրաինային դառնալ դաշինքի անդամ. ուկրաինացի դեսպան
ՆԱՏՕ-ն պետք է աղաչի Ուկրաինային դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Միացյալ Թագավորությունում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն նման դիրքորոշում է հայտնել ամերիկյան Newsweek ամսագրին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ի միակ նպատակը Ռուսաստանի դեմ պայքարելն է։ Միաժամանակ դիվանագետը նշել է, որ Կիևը դրա համար ունի «մեկ միլիոն զինված մարդ»։
«Եթե ցանկանում եք ունենալ մեկին, ով ոչ միայն պատրաստ է, այլև գիտի, թե ինչպես դա անել, հարցրեք Ուկրաինային: Աղաչեք նրան, որ դառնա ձեր դաշինքի մաս»,- հորդորել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարցազրույցներից մեկում Պրիստայկոն ափսոսում էր Ուկրաինայի Զինված ուժերի գարնանային հակահարձակման «անառողջ մոլուցքի» համար, որն առկա է հենց երկրում և Արևմուտքում։ Դեսպանը նաև մտահոգություն է հայտնել, որ եթե «ինչ-որ բան այն չլինի», ապա Կիևին կարող են սկսել համոզել բանակցություններ վարել Մոսկվայի հետ և ճանաչել Ղրիմի կորուստը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայա...
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի...
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...