Արևմուտքից որևէ էական աջակցություն հակաադրբեջանական գործողությունների տեսքով ՀՀ-ը չի ստանալու․ Խանումյան
Ռուսաստանն Արցախի վերաբերյալ հստակ ծրագրեր չունի։ Սպասում է։ Այդ թվում նորմալ առաջարկների Երևանից և Ստեփանակերտից։ Այս մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը:
«Ադրբեջանն ու Թուրքիան Ռուսաստանի համար արժեքավոր գործընկերներ են և նրանց դեմ թշնամական քայլեր Ռուսաստանը չի անելու։ Ադրբեջանը աշխարհի երկրների գերակշիռ մեծամասնության համար ավելի կարևոր է, քան Հայաստանը։ Նույնիսկ այնպիսի երկիր, ինչպիսին Ֆրանսիան է, երկնիշ անգամ ավելի մեծ ապրանքաշրջանառություն ունի Ադրբեջանի հետ, քան Հայաստանը։ Հետևաբար Արևմուտքից որևէ էական աջակցություն հակաադրբեջանական գործողությունների տեսքով Հայաստանը չի ստանալու։ Իրանը կարևոր դերակատար է տարածաշրջանում, սակայն մեր հասարակության մեջ նրա մասին պատկերացումները չափազանցված են։ Ադրբեջանի էլիտայի մեջ կոնսեսուս կա ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի ոչնչացման հարցում։ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի այս նկրտումները։Հետևաբար Արցախի պահպանումն ու անվտանգային վիճակի բարելավումը նախ և առաջ ողջ Հայաստանի գոյության հարցն է։
Ի՞նչ անել։
Առավել ակտիվացնել բոլոր տեսակի կապերը Ռուսաստանի հետ։ Հասնել ապրանքաշրջանառության էլ ավելի մեծացման, բազմապատկման, հատուկ ուշադրություն դարձնել ՌԴ մարզերի հետ առանձին համագործակցությանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, մշակութային դիվանագիտությանը։ Զսպել հակառուսական տրամադրությունները Հայաստանում։
Արևմուտքի հետ ակտիվացնել տնտեսական կապերը, փորձել արևմտյան ներդրումներով Հայաստանում քիմիական արդյունաբերություն ստեղծել՝ հատկապես նուրբ քիմիայի բնագավառում։ Դրա համար Հայաստանում բարենպաստ պայմաններ կան։ ԵՄ, առանձին անդամ պետությունների, ԱՄՆ հետ մեր ապրանքաշրջանառության բազմապատկումը գլխավոր խնդիր պետք է լինի։ Զուգահեռ ակտիվացնել ռազմակրթական ծրագրերը ՆԱՏՕ-ի երկրների հետ։
Իրանի հետ սկսել լուրջ ռազմական համագործակցություն՝ թե՛ սպառազինության գնման, թե՛ անձնակազմի ուսուցման, թե՛ համատեղ զորավարժությունների ուղղությամբ։ Դիվանագիտական ջանքերի մեծացման հաղթահարել սրան խանգարող Արևմուտքի արգելքները։
Ամբողջ երկրում իրականացնել բնակչության ռազմական կրթության, ուսուցման ծրագրեր, միաձուլել քաղպաշտպանությունը պաշտպանության հետ»,- գրել է Խանումյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում․ Քոչարյանի գրասենյակից պատասխանել են Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հերթական հոխորտանքն է հղել Հայաստանի ու Արցախի հասցեին, որտեղ նաև ՀՀ երկրորդ նախագահ...
Արցախից՝ Փաշինյանի խոսքերի մասին
Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարություններն անթույլատրելի են: Այս մասին հայտարարությո...
Կենսաթոշկները, նպաստները և նվազագույն աշխատավարձերը կբարձրանան
2023 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում։ Այս մասին հայտնել...
18+. «Գուցե էջս կոտրել են»․ Հովիկ Աղազարյանը՝ երիտասարդ կնոջը սեռական բնույթի հայհոյանք տալու մասին
«Հրապարակ» օրաթերթը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից մեկնաբանություն է խնդրել անվայելուչ պահվածքի վերաբերյալ, սական...