«Ակնհայտ է՝ այլ պատրաստություն անցած դիվերսիոն խմբերը կարող են խոշոր վնաս հասցնել ՀՀ-ին». Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտոնապես արդեն հաստատված է, որ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողներից մեկը Կապանում քաղաքացիական անձ է սպանել:
Ով գոնե նվազագույն չափով տիրապետում է ՀՀ քարտեզին ու գիտակցում, թե ինչ է նշանակում Սիսիանի ուղղությամբ ներթափանցելն ու այնուհետև Կապան համայնք հասնելը, բնականաբար գիտի, որ այս իշխանության պայմաններում, ՀՀ-ում տրամաբանորեն չկա մի բնակավայր, որտեղ չեն կարող մուտք գործել ադրբեջանցիները:
Տեղի ունեցածը կարող էր արձանագրվել սահմանագծի այլ ուղղությամբ, այլ մարզում, այլ համայնքում ու լրիվ այլ ելքով:
Դեռ պարզ չէ, թե ՀՀ տարածք մուտք գործելով ինչ նպատակներ են հետապնդել 2 ադրբեջանցիները, սակայն ակնհայտ է, որ կազմակերպված, այլ պատրաստություն անցած դիվերսիոն խմբերը կարող են խոշոր վնաս հասցնել ՀՀ-ին:
Մեր երկրում անվտանգությունն արտահայտվում է մեկ ձևով` Փաշինյանի անձնական պաշտպանությամբ, այլ բան նրան ու նրա իշխանությանը չի հետաքրքրում»:
Հիշեցնենք՝ երեկ Գլխավոր դատախազությունը հյատնեց, որ ՀՀ ներթափանցած ադրբեջանցիներից մեկն է սպանել է ԶՊՄԿ-ի պահնորդին։
Նմանատիպ հոդվածներ
Իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում․ Քոչարյանի գրասենյակից պատասխանել են Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հերթական հոխորտանքն է հղել Հայաստանի ու Արցախի հասցեին, որտեղ նաև ՀՀ երկրորդ նախագահ...
Արցախից՝ Փաշինյանի խոսքերի մասին
Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարություններն անթույլատրելի են: Այս մասին հայտարարությո...
Կենսաթոշկները, նպաստները և նվազագույն աշխատավարձերը կբարձրանան
2023 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում։ Այս մասին հայտնել...
18+. «Գուցե էջս կոտրել են»․ Հովիկ Աղազարյանը՝ երիտասարդ կնոջը սեռական բնույթի հայհոյանք տալու մասին
«Հրապարակ» օրաթերթը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից մեկնաբանություն է խնդրել անվայելուչ պահվածքի վերաբերյալ, սական...