Ում առաջարկով է պաշտոնից ազատվել սահմանապահ զորքերի հրամանատարը. Քոչարյանը հայտնում է
ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին պաշտոնից ազատելու համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին: Այս մասին հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ:
«Նրա հետ առնչվել եմ որպես հանձնաժողովի նախագահ, ինքը և բարոյական, և մասնագիտական առումով բարձրակարգ սպա է»,-ասել է Քոչարյանը:
Թե Սահմանապահ զորքերի հրամանատարին պաշտոնից ազատելը որքանո՞վ է կապված Տեղ գյուղի դեպքերի հետ՝ Քոչարյանն ասաց, որ ինչ-որ չափով կարող է առնչություն ունենալ, բայց ծառայողական քննությունը պետք է տա պատասխան:
«Կարող է և սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնազրկումը կապված չէ դրա հետ, կարող է և կապված է: Բայց, ամեն դեպքում, պաշտոնազրկման համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին: Դա քննարկման առարկա չէ»,-նշել է Քոչարյանը:
Նա հորդորեց ազատումը չկապել միայն Տեղ գյուղի դեպքերի հետ՝ նշելով, որ դա կարող է նաև պաշտոնների տեղաշարժով պայմանավորված լինել: Եվ դա պետք է միտված լինի հետագայում սահմանապահ զորքերի, պաշտպանական գերատեսչության ստորաբաժանումների ներդաշնակ համագործակցությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Արման Մարալչյանին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:
Մարալչյանի պաշտոնանկությունը հաջորդում է երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմը ևս հայտնել է զոհերի մասին:
Արման Մարալչյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի հոկտեմբերին:
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...