Ի՞նչ նպատակով է պաշտոնից ազատվել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը. Աբրահամյան
Ի՞նչ նպատակով է քաղաքական որոշում կայացվել և զբաղեցրած պաշտոնից ազատվել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա մասնավորապես նշել է․
«Ինչպես 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ադրբեջանական հարձակումների դեպքում, քաղաքական իշխանությունը «պատասխանատուների» շրջանակ է ձևավորում, արագ ազատում պաշտոններից, ոմանց նկատմամբ էլ իրավական գործընթաց սկսում:
Նպատակը մեկն է` առավելագույնս իրենից հեռացնել քննադատության ու մեղավորության տարափը` այն բաշխել ներքևի օղակի և հատկապես զինվորական շրջանակների միջև:
Այս ամենն ուղեկցվում է իշխանության շարքերից ընտրված հատուկ գարշելի դեմքերի ակտիվ քարոզչությամբ, ովքեր տաղավարից տաղավար, միկրոֆոնից միկրոֆոն են վազում, որպեսզի արդարացնելով քաղաքական իշխանությանը` պատասխանատվությունն առանց դատավճռի բարդեն մյուսների վրա:
«Մյուսներ» ասվածը հարաբերական է և ըստ քաղաքական նպատակահարմարության փոփոխվում է:
Սեփական ժողովրդի նկատմամբ թշնամությամբ էլ իշխանությունը շարունակում է քանդել, հանձնել և նոր կորուստներ արձանագրել»:
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ըն...