ՀՌՕ զինծառայողները կատարել են հրետանային «կարուսել»

Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌO) զինծառայողները կատարել են հրետանային «կարուսել», որի ընթացքում հետախուզական միջոցառումներ են անցկացրել, մշակել մարտի ընթացքում իրականացվող մանևրումները, քողարկումներն ու պայմանական հակառակորդի հրետանային միջոցներով խաբուսիկ գործողությունների կիրառումը։

 

«Հրետանին 1-15 կմ հեռավորության վրա գտնվող առանձին և խմբային թիրախներ է ոչնչացրել` կիրառելով նավիգացիոն սարքերով, բալիստիկ կայաններով, կողմնացույցներով և կապի ժամանակակից միջոցներով աշխատելու հմտությունները։ Կրակի վարման խնդիրները ևս իրականացվել են սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ անմիջական նշանառմամբ:

 

Պայմանական հակառակորդի թիրախների տեղորոշումը, բարձրլեռնային պայմաններում հակառակորդի մարտավարական դեսանտի իջեցման ժամանակ արագ շարժվող և անշարժ թիրախների ուղղությամբ կրակի վարման ընթացքն իրականացվել է ԱԹՍ–ների հաշվարկների հետ փոխգործակցությամբ», – հայտնում է մամուլի ծառայությունը։

 

Նշվում է նաև, ՀՌՕ ռազմաբազայի բանակային ավիացիայի անձնակազմերը կրակային աջակցություն են ցուցաբերել մոտոհրաձգային ստորաբաժանումներին։

 

Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռներ։

Քաղաքականություն