Ինչ է քննարկվել ՔՊ 3 ժամանոց փակ նիստում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ ֆրակցիայի փակ նիստ է արել, որի ժամանակ քննարկվել են վաղը մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգային հարցերը: Նիստը տեւել է մոտ երեք ժամ:
Ժամանակի առյուծի բաժինը ՔՊ-ականները նվիրել են ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության հարցին:ՔՊ-ում միակարծիք չեն եղել՝ զրկել, թե չզրկել ընդդիմադիրին: Ոմանք հակված են եղել Սահակյանին ներել՝ փաստարկելով, որ այդպիսով հանրության վրդովմունքը կզսպեն՝ իշխանականների մասնակցությամբ աղմկահարույց վերջին դեպքերի կապակցությամբ: Սակայն ՔՊ մեր աղբյուրը նկատեց, որ այդ տեսակետի կողմնակիցներն ավելի շատ «բոչկա էին գլորում» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ եթե վերջինին չենք պատժում, ապա ընդդիմադիրին էլ պետք ներել: Սակայն քաղաքական որոշումն ի սկզբանե ընդունված է եղել եւ Սահակյանը կզրկվի անձեռնմխելիությունից:
Մեզ ասացին,որ Ալեն Սիմոնյանն, ընդունելով թիմակիցների ակնարկը, կիսվել է իր հետ կապված վերջին միջադեպի մասին, խոստովանել, որ միգուցե չպետք է տրվեր էմոցիաներին։ Խորհուրդ է տվել կուսակիցներին իր պես չտրվել սադրանքներին՝ հասկացնելով, որ ով էլ լիներ իր փոխարեն նույնը կաներ։ Ի դեպ, ի հեճուկս տարածված լուրերի, խմբակցության նիստում որեւէ մեկը ԱԺ նախագահի հրաժարականի հարց չի բարձրացրել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...