Հաագայում Մակրոնի ելույթն ընդհատվել է ակտիվիստների կողմից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հաագայի Nexus ինստիտուտում ելույթի ժամանակ բախվել է ակտիվիստների բողոքին, հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Հինգերորդ Հանրապետության ղեկավարի ելույթը Եվրամիության ապագայի իր տեսլականի մասի ընդհատվել է հանդիսատեսի բղավոցների պատճառով։
Ինչպես նշվում է, ակտիվիստները հարցրել են Մակրոնին, թե որտեղ է ֆրանսիական ժողովրդավարությունը, ինչու Ֆրանսիան չի պահպանում կլիմայի մասին կոնվենցիան և նախագահին ասել են, թե ոչ ոք իրեն չի լսի, քանի դեռ միլիոնավոր մարդիկ բողոքի ցույց են անում ֆրանսիական քաղաքների փողոցներում:
Բղավելուց բացի, մի շարք ցուցարարներ նաև պաստառ են պարզել՝ «Բռնության և կեղծավորության նախագահ» մակագրությամբ։
BFMTV-ն ընդգծում է, որ ակցիայի ֆոնին Մակրոնը խոստացել է պատասխանել վիճելի բարեփոխումների, այդ թվում՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ցանկացած հարցի։ Ֆրանսիայի նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Հինգերորդ Հանրապետությունում կենսաթոշակային տարիքը նախատեսվում է բարձրացնել մինչև 64 տարեկան, մինչդեռ Նիդեռլանդներում այդ ցուցանիշն արդեն «շատ ավելի բարձր է»։
Նմանատիպ հոդվածներ
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...