Թրամփը կոչ է արել ազատվել Ջո Բայդենից
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ազատվել պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենից՝ երկրի բոլոր խնդիրները լուծելու համար։ Այս մասին նա ապրիլի 10-ին հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։
«Չինաստանի խնդիրը և մեր բոլոր այլ խնդիրները լուծելու լավագույն և միակ ճանապարհը Բայդենից ազատվելն է»,- գրել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ Սպիտակ տան ներկայիս քաղաքականությամբ Միացյալ Նահանգները շուտով հայտնվելու է երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, որտեղ ստիպված է լինելու պայքարել առանց սպառազինության:
Թրամփը բազմիցս քննադատել է իր իրավահաջորդին՝ վերջինիս մեղադրելով Ուկրաինայում հակամարտություն թույլ տալու և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև միջուկային առճակատման սպառնալիքի մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...