Իրանի ԱԳՆ խոսնակը` Թեհրան-Բաքու հարաբերությունների մասին
Իրանի ԱԳՆ խոսնակն այսօր անդրադարձել է Թեհրան-Բաքու հարաբերություններին: Նա նշել է, որ հարևան երկրները պետք է կենտրոնանան ընդհանուր շահերի վրա և թույլ չտան, որ ուրիշները լարվածություն ստեղծեն երկկողմ հարաբերություններում:
«Իրանը միշտ ընդգծել է երկխոսության կարևորությունը, սակայն կան թշնամիներ, որոնք չեն ցանկանում, որ հարևան, եղբայրական և մուսուլմանական Իրանն ու Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունենան»,- ասել է Նասեր Քանանին:
Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Թեհրանը ձգտել է դիվանագիտական մեթոդներով նպաստել լարվածության թուլացմանը երկկողմ հարաբերություններում, և Թեհրանի նախաձեռնությամբ երկու երկրների արտգործնախարարներն ունեցել են հեռախոսազրույցներ, որոնք եղել են դրական ու կառուցողական:
«Ջանքեր են գործադրվում, որ ադրբեջանական կողմի հետ համակարգմամբ ստեղծված մթնոլորտը վերահսկվի, և հարաբերությունները բնականոն հուն վերադառնան: Կովկասի զարգացումների վերաբերյալ Իրանը դիրքորոշումը չի փոխել»,- հավելել է Քանանին:
Թեհրանը դրական է գնահատում Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վերջին հեռախոսազրույցը։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն անցանկալի անձ է հայտարարել Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի, նրանց հանձնարարվել է 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։ Ապրիլի 7-ին Բաքվի ԶԼՄ-ները հայտնեցին, որ Իրանի դիվանագիտական ներկայացուցչության նշված աշխատակիցներն իրենց ընտանիքների հետ լքել են Ադրբեջանի տարածքը։
Քանաանին իրանցի դիվանագետների արտաքսումն անվանել է հապճեպ և անարդյունավետ քայլ։ Ինչ վերաբերում է Բաքվում Իրանի դեսպանի փոփոխության մասին ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններին, Քանաանին ասել է, որ դիվանագիտական աշխատողների ռոտացիան սովորական երևույթ է։
Նմանատիպ հոդվածներ
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ըն...