Ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը պատասխանատու կառույցների կողմից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ սահմանագիծը Նախիջևանի կողմից հատած ադրբեջանցի զինծառայողներից մեկին բռնել են Սիսիանի համայնքի Աշոտավան գյուղում:
Ավելի վաղ նրանց ֆիքսած են եղել համայնքի մեկ այլ գյուղում՝ Բնունիսում:
Հատկանշական է, որ ըստ առկա լուրերի, ադրբեջանցուն առաջինը ֆիքսել են են ոչ թե համապատասխան կառույցների ներկայացուցիչները, այլ տեղի բնակիչները:
Ուշագրավ է, որ տվյալ գյուղը՝ Աշոտավանը, ուղիղ գծով հեռու է Նախիջևանի հետ սահմանագծից 19-20 կմ, իսկ ճանապարհով բնականաբար ավելի շատ, Բնունիսը՝ մոտ 15-16 կմ:
Թե ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը սահմանագծի հատվածում՝ խնդրի միայն մի մասն է, թե ինչպես դա չի ֆիքսվել երկրի ներքին անվտանգության համար պատասխանատու մյուս կառույցների կողմից 19-20 կմ խորք ներթափանցելու պայմաններում, դա էլ լրիվ այլ հարթության խնդիր է:
Միջադեպի ողջ մանրամասները դեռևս հայտնի չեն պետական կառույցներից տրվող սուղ տեղեկատվության պայմաններում և ամբողջական գնահատականների համար դեռևս որոշ էլեմենտներ բացակայում են:
Իսկ ներկայումս հիմնական տեղեկատվությունը ստացվում է տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներով, որոնք լրացուցիչ ֆիլտրացիայի ու ճշգրտման կարիք ունեն»:
Նմանատիպ հոդվածներ
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ըն...