ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց ֆիլմից հետո Լեհաստանում պղծել են նախկին Հռոմի պապի հուշարձանները
Լեհաստանում Հռոմի Հովհաննես Պողոս II պապի հուշարձանները սկսել են պղծել կաթոլիկ եկեղեցում մանկապղծությունը թաքցնելու մասին աղմկահարույց ֆիլմի թողարկումից հետո։ Այս մասին գրում է 360TV-ն։
Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է Լոձի տաճարի բազիլիկի դիմաց կանգնեցված Հովհաննես Պողոս Երկրորդի հուշարձանի վրա ներկ նետելու մեջ։ Պոնտիֆիկոսի կերպարի ձեռքերը ներկված են կարմիր, իսկ դեմքը՝ դեղին գույներով։ Պատվանդանին հայտնվել է maxima culpa մակագրությունը, որը հղում է հոլանդացի լրագրող Էկե Օվերբեքի «Maxima Culpa. Հովհաննես Պողոս II-ը գիտեր» գրքի վերնագրին։
Օրեր առաջ Լեհաստանի Ստալևա Վոլայում կանգնեցված Հովհաննես Պողոս II-ի մեկ այլ հուշարձան ողողվել էր կարմիր ներկով։ Մեղավորին բացահայտել դեռ չի հաջողվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը քաղաքում զբոսնում է 5 թիկնապահով
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայրաքաղաք Երևանում զբոսնում...
Ադրբեջանցիները սադրել են, թույլ չեն տվել բուժօգնություն ցույց տալ հայ կանանց. Գուրգեն Ներսիսյան
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հանրայինին տված հարցազրույցում հերքել է ադրբեջանական կողմի հայտարարություններն առ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարիզը կրակի և ծխի մեջ է․ բողոքի ցույցեր՝ Ֆրանսիայում
Ավելի քան 55 հազար մարդ հինգշաբթի Փարիզում դուրս է եկել ցույցի՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների, հաղորդում է BFMTV-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիացի հրշեջները միացել են բողոքի ցույցին
Արդեն 11-րդ օրն է` Ֆրանսիայում շարունակվում են ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների անցկացվող ցույցերը։ Ֆրանսիացի հրշեջն...