Պոդոլյակը` հակահարձակում նախապատրաստելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պլանների արտահոսքի մասին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «ֆոտոշոփ» և «կեղծ արտահոսք» է անվանել ուկրաինական հակահարձակում նախապատրաստելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պլանների արտահոսքը։ Այս մասին Միխայիլ Պոդոլյակը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մոսկվան շատ է ցանկանում խափանել ուկրաինական հակահարձակումը: Բայց ռուսները իրական պլանները կտեսնեն ռազմի դաշտում: Շուտով», - գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սոցցանցերում հրապարակվել են ուկրաինական պատերազմի հետ կապված գաղտնի փաստաթղթեր, որոնք մանրամասնում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի պլանները՝ կապված Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի դեմ նախատեսվող հարձակման հետ:
Փաստաթղթերը հայտնվել են ռուսամետ ալիքներում։ NYT-ն նշում էր, որ դրանք կարող են փոփոխության ենթարկված լինել։
Փաստաթղթերը ներկայացվել են լուսանկարների տեսքով, դրանցում նշվում են զենքի ակնկալվող մատակարարումները, զենքերի և գումարտակների կարողությունները, ուկրաինական զինվորական ստորաբաժանումների վերապատրաստման ժամանակացույցերը և թվաքանակը:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությո...
Փոխհրաձգություն Տեղ գյուղի սահմանամերձ հատվածում. կան զոհեր. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայ...
ՀՀ սահմաններին կուտակումներ կա՞ն. ՊՆ-ն պատասխանել է
Հաշվի առնելով մամուլում տարածվող բազմաթիվ լուրերն այն մասին, թե Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ կո...